2 մլն 155 հազար դրամ ծախսվել է Երվանդ Զախարյանի հաճույքին տուրք տալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այցելությունը Կանադա (Տորոնտո) պետբյուջեին արժեցել է լրացուցիչ ավելի քան 2 միլիոն դրամի ծախս:

Նշված նախարարության հրապարակած փաստաթղթերի համաձայն` այս տարվա մարտի 10-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Արմենիա-Թրավել+Մ» ՍՊԸ միջև կնքվել է պայմանագիր, որը վերաբերվել է Երևան-Մոսկվա-Բեռլին-Ֆրանկֆուրտ-Տորոնտո-Ֆրանկֆուրտ-Բեռլին-Մոսկվա-Երեւան չվերթների երկու տոմսերի ձեռքբերմանը:

Ըստ այդմ, մեկնումը նախատեսված է եղել փետրվարի 27-ին, իսկ վերադարձը` մարտի 5-ին: Տոմսերից մեկը եղել է էկոնոմ կարգի, իսկ մյուսը՝ բիզնես: Էկոնոմ կարգը նախատեսված է եղել նախարար Երվանդ Զախարյանի, իսկ էկոնոմ կարգը՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի համար: Էկոնոմ կարգի համար էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վճարել է 992 հազար 978 դրամ, իսկ բիզնես կարգի համար՝ 3 միլիոն 148 հազար 409 դրամ: Այսինքն, եթե Երվանդ Զախարյանը իր պատվից ցածր չհամարեր էկոնոմ կարգով թռչելը, ապա պետբյուջեն 2 միլիոն 155 հազար դրամ կխնայեր:

Ի դեպ, վերը նշված պաշտոնյաները Տորոնտո են մեկնել հանքարդյունաբերության ոլորտի բարձր մակարդակի ներկայացուցչության ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար:




Լրահոս