«ԺՈՂՈՎՈՒՐԴ»ՀԱՐՑ. Ի՞նչ էր անում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Գերմանիայում` Սուրբ Վալենտինի օրը:ՊԱՏԱՍԽԱՆ. Փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ Ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերը ստորագրել են «ՀՀ ոստիկանության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության միջեւ համատեղ գործողությունների հռչակագիրը»: Այն ներառում է թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի ոլորտները, նաեւ նախատեսում է ոստիկանական կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում, փորձի փոխանակում` հատկապես ոստիկանների նախնական պատրաստման եւ որակավորման բարձրացման, ինչպես եւ համազորային մարտավարության բնագավառում: ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ