Մայիսի 1-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում գտնվող նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում տեղի է ունեցել մասնակի փլուզում՝ պատից քարեր են պոկվել (մոտ 6 մ). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է ճամփեզրի արգելապատնեշը (մոտ 6 մ):
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: