Գոհար Ենոքյանը կասկածվում է Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մե՞ջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր` այսօր ձերբակալվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Հայտնի է, որ երկար ժամանակ Հատուկ Քննչական Ծառայությունում Գոհար Ենոքյանի մասնակցությամբ խարդախության գործ էր քննվում:

Ըստ այսօր տարածված որոշ տեղեկությունների` տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել  առանձնապես խոշոր չափերով խարդախություն հատկանիշով: Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր  Կարո Կարապետյանի  (Յուվեցի Կարոյի) հետ, ինչն  էլ, ըստ որոշ տեղեկությունների, ավարտվել էր հակամարտությամբ:

Փաստաբան Գեղամ Հակոբյանն էլ այսօր լրատվամիջոցներին հայտնել է, թե Գոհար Ենոքյանը կասկածվում է Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, սակայն  ընդգծել է, որ իրականում  նման բան չկա և սա շինծու գործ է:

Նշենք, որ ձերբակալվածների պահման վայում Գոհար Ենոքյանին այսօր այցելել էր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Տեսակցություներից հետո նա նշել էր, թե  Գոհար Ենոքյանը բավական բարձր ճնշում ուներ և վատառողջ էր:




Լրահոս