Մեյվեզերի 3 երեխաների մայրը մարզիկից 20 մլն դոլար է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի երեխաների մայրը` Ջոզի Հարիսը, դատի է տվել բռնցքամարտիկին: Նա պահաջնում է 20 մլն դոլար:

Հիշեցնենք, որ 2010 թ.-ի սեպտեմբերին Մեյվեզերը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ վեճի ընթացքում հարվածել էր Հարիսին: 14 ամիս անց Մեյվեզերն իրեն մեղավոր էր ճանաչել և 2012 թ.-ին բանտարկվել 2 ամսով:

Ապրիլի սկզբին Մեյվեզերը հայտարարել էր, որ այդ վեճի ժամանակ Հարիսը թմրանյութերի ազդեցության տակ էր:

Սակայն Հարիսի փաստաբանի դիմումում տեղի ունեցածն այլ կերպ է ներկայացված. «Լուրջ վնասվածքներ նա ստացել է ծեծի, այլ ոչ թե իրեն հանգստացնելու փորձի հետևանքով»:

Պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ Մեյվեզերը հաղթել է Մեննի Պակյաոյին: Այդ օրը նա ստացել է 100 մլն դոլարի չեք: Այդ գումարը կավելանա 50-80 մլն դոլարով:




Լրահոս