Մեյվեզերը դեռևս թոշակի չի գնա. Կլիչկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին Անդրե Բերտոյի հետ մենամարտը վերջինը չի լինի Ֆլոյդ Մեյվեզերի համար: Այս կարծիքին է գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն: Նրա կարծիքով՝ ամերիկացի աստղը ռինգ դուրս կգա ևս մեկ անգամ, քանի որ չի կարողանա դիմադրել ռեկորդը 50-0-ի հասցնելու գայթակղությանը:

«Կարծում եմ, նրան ևս մեկ մենամարտ է մնացել: Հավասարվել Մարչիանոյին, իհարկե, լավ է, սակայն նաև առաջ գնալու ու 50-րդ հաղթանակին հասնելու հնարավորություն ունի»,- փոխանցում է Կլիչկոյի խոսքերը BoxingScene-ն:

«Երբեմն մարզիկները սկսում են անհանգստանալ, հատկապես պատմական պահերին կամ կարիերային քայլից առաջ, որը որոշում է այն, թե ինչպես քեզ կհիշեն»,-շարունակել է Կլիչկոն: -Այնպես որ, ես մի կողմից ինչ-որ կերպ հասկանում եմ Ֆլոյդին: Սակայն մյուս կողմից` համոզված եմ, որ նա թոշակի չի գնա»:




Լրահոս