
Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Պոլ Կլեմենտը համարվում է «Նյուքասլ»-ի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը, հայտնում է Telegraph-ը:
Ընթացիկ մրցաշրջանից երեք տուր առաջ անգլիական Պրեմյեր լիգայում «Նյուքասլ»-ը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը և իր ակտիվում ունի 35 միավոր: Անգլիական ակումբը վերջին ութ խաղերում պարտություն է կրել: