«Նյուքասլ»-ի կիսապաշտպանը՝ «Միլան»-ի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ն իր ուշադրության տակ է առել «Նյուքասլ»-ի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆային: Ակումբը կփորձի ձեռք բերել վերջինիս տրանսֆերը:

Այժմ «Միլան»-ը բանակցություններ է վարում Ալեսիո Չերչիի հետ: Սակայն, եթե իտալացի կիսապաշտպանը չցանկանա տեղափոխվել «Միլան», ապա ակումբն իր ուշադրությունը կսևեռի Բեն Արֆայի տրանսֆերը գնելու վրա: Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն եվրո:

Նա «Նյուքասլ»-ի կազմում հանդես է գալիս 2010 թվականից և անգլիական ակումբում մասնակցել է 69 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ:




Լրահոս