Իսպանիայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա-Ռիկայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա-Ռիկայի հետ: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Լեոնում: Նշենք, որ Վիսենտե Դել Բոսկեի սաներն այդ ստուգողական հանդիպումից հետո Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կհանդիպեն Բելառուսի հավաքականի հետ:




Լրահոս