Աստղային 10 զույգեր, ովքեր երեխաներ են որդեգրել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրիշի երեխաներ չեն լինում: Այս մարդիկ դա բոլորից շատ ավելի լավ գիտեն, քանի որ իրենց օրինակով ապացուցել են, որ ընտանիքը միայն արյունակցական կապերով չի ստեղծվում: AdMe.ru կայքը ներկայացնում է 10 աստղային պատմություններ, ովքեր իրենց ընտանեկան երջանկությունը կառուցել են որդեգրված երեխաների հետ:

Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի

1

Բացի իրենց կենսաբանական 3 երեխաներից` զույգը ունի նաև երեք որդեգրված երեխա, ովքեր ծնունդով Կամբոջայից են, Վիետնամից և Եթովպիայից:

Հյու Ջեկման և Դեբորա Լի-Ֆերնես

 

2

Այս աստղային ընտանիքում մեծանում է երկու որդեգրված երեխա: «Ի՞նչ տարբերություն, կենսաբանական են, թե ոչ, նրանք իմ երեխաներն են և վերջ»,- ասում է Ջեքմանը:

Շարլիզ Թերոն

3

2012-ին դերասանուհին ՀԱՀ-ից երեխա է որդեգրել և այդ օրվանից չի բաժանվում նրանից, և որդուն իր հետ տանում է ամենուր` նկարահանումների, գործնական բանակցությունների, նույնիսկ` մարզվելու:

Շերոն Սթոուն

4

Դերասանուհին հպարտ մայրիկ է որդեգրված երեք տղաներին: 2000-ին նա` իր արդեն նախկին ամուսնու հետ որդեգրեցին առաջին որդուն, իսկ ամուսնալուծությունից հետո նրանց ընտանիքին միացան ևս երկու տղա:

Ալեքսեյ Սերեբրյակով

 

5

Բացի երկու կենսաբանական երեխաներից, այս ընտանիքում մեծանում են ևս երկու որդեգրված տղա: Երբ զույգը որդեգրել է առաջին տղային, պարզվել է, որ մանկատանը մնացել է նրա եղբայրը: Շուտով նրան էլ են որդեգրում:

Շէրոն և Օզզի Օսբորն

 

6

Օսբորների ընտանիքը 2007-ին որդեգրեցին 18-ամյա Ռոբերտին, ով կորցրել էր ծնողներին և չուներ ապրուստի միջոց:

Սթիվեն Սպիլբերգ

 

7

Սպիլբերգը ունի 7 երեխա, որոնցից 4-ը կենսաբանական են` առաջին և երկրորդ ամուսնություններից, իսկ մյուս 3-ը` որդեգրված են:

Մադոննա

8

Մադոննա Մալավիայից որդեգրեց իր երկու երեխաներին, այն բանից հետո, երբ ուներ արդեն սեփական երկու երեխաներին: 2006-ին, երբ դեռ նա ամուսնացած էր Գայ Ռիչի հետ, նրանք որդեգրեցին Դևիդին և Մէրսիին:

Թոմ Քրուզ և Նիկոլ Քիդման

9

Ամուսնալուծությունից որոշ ժամանակ առաջ և ամուսնությունից 10 տարի հետո Նիկոլը և Թոմը որդեգրեցին մի աղջիկ և տղա:

Միքայել Բարշեվսկի

 

10

Միքայելը և նրա կինը` Օլգան, մանկատնից որդեգրեցին 2-ամյա երկվորյակների` Մաքսիմին և Դաշային:




Լրահոս