Շախմատ. Լեվոն Արոնյանը երկրորդն է աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների նոյեմբեր ամսվա վարկանշային աղյուսակը:
Այստեղ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է լինել երկրորդը՝ էլոյի 2815 գործակցով: 
Առաջին տեղում նախկինի պես նորվեգացի Մագնուս Կառլսենն է (2848), իսկ երրորդը ռուս Վլադիմիր Կրամնիկն է (2795):
Նշենք, որ Արոնյանը, մեկ տարի շարունակ ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը պահպանելուց բացի, երկրորդ տարի է, ինչ ունի +2800 վարկանիշ: 
Վարկանշային հարյուրակի հայ մյուս շախմատիստների վարկանշային դիրքերն այսպիսինն են՝ 
45. Վլադիմիր Հակոբյան (2703)
62. Սերգեյ Մովսեսյան (2688)
74. Գաբրիել Սարգսյան (2679)
92. Տիգրան Լ. Պետրոսյան (2659) 
Armsport .am




Լրահոս