Քիչ առաջ հանդիպում ունեցա էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ, «Նաիրիտի» հարցով: Այս մասին գրել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցի իր էջում։
«Զախարյանը վերահաստատեց մինչև տարեվերջ նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը փակելու իր խոստումը:
Ասաց նաև, որ «Նաիրիտի» գույքը գրավից հանելու հարցը քաղաքական մակարդակում լուծված է, և իրավական առումով պրոցեսի մեջ է:
Ըստ նրա, գրավից դուրս բերվող գույքի մի մասի վաճառքից պիտի գոյանա այն գումարը, որով մինչև տարեվերջ պետք է փակվի «Նաիրիտի» աշխատողներին ունեցած պարտքը»,-գրել է պատգամավորը։