
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց, թե բանակցություններ տեղի ունենու՞մ են Իրանից էժան գազի մատակարարման վերաբերյալ:
Նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ նման բանակցություններ Իրանի հետ չեն տարվում և էժան գնով գազի մատակարարումն անհնար է: «Հայաստանը սահմանին ստանում է ամենաէժան գազը, դրանից էժան անհնար է: Նման բանակցություններ չեն տարվում Իրանի հետ»,- ասաց նախարարը: