Դուք արդեն հայտնի եք. Միշել Պլատինին` պատանի ֆուտբոլիստներին (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել էր Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորել էր  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Միշել Պլատինին այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղավ Մայր Տաճարում, այնուհետև այցելեց Մայր Տաճարի թանգարան:

1

Դրանից հետո Միշել Պլատինին Ռուբեն Հայրապետյանի հետ միասին այցելեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա, շրջեց ակադեմիայի տարածքով, հետևեց Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականների, ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայում մարզվող մանկապատանեկան թիմերի մարզումներին, ծանոթացավ նորակառույց մարզադաշտին:

2

 

Միշել Պլատինին լուսանկարվեց պատանի ֆուտբոլիստների հետ և որպես հիշատակ՝ իր ստորագրությունը թողեց գնդակներից մեկի վրա: «Դուք արդեն հայտնի եք»,- պատանի ֆուտբոլիստներին ասաց Միշել Պլատինին: Դրանից հետո Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Միշել Պլատինիի կարճատև բրիֆինգը լրագրողների հետ: ՈՒԵՖԱ-ի նախագահի այցը Երևան կավարտվի վաղը:




Լրահոս