Նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրի ծննդյան 91-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

Հիշեցնենք, որ այսօր Մեծ հայը տոնում է իր ծննդյան 91-րդ ամյակը:




Լրահոս