Աղվեսների վրա զայրացած գյուղացին կրակել է հարևանի տան ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, մայիսի 22-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում կրակոցներ են հնչել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, գյուղացիներից մեկը որսորդական հրացանով անկանոն կրակոցներ է արձակել իր համագյուղացու տան ուղղությամբ: Սրա հետևանքով վնասվել են քասախցու տան պատուհանները:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ գյուղացու թիրախը եղել է ոչ թե հարևանը, այլ գյուղում «անկաշկանդ» թափառող աղվեսները:

Armlur.am-ի տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից` հավելելով միայն, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Քասախ համայնքի ղեկավարը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ աղվեսները վերջին շրջանում սովորականից ավելի են ակտիվացել և իրենց գյուղին մեծ վնասներ են պատճառում: Գյուղապետի խոսքով, կրակոցներ արձակած բնակիչը ցանկացել է աղվեսներին «վնասազերծել»: Իսկ այն, որ կրակոցներից տուժել է մեկ այլ գյուղացի, մեր զրուցակիցը տեղեկացված չէր: Նա միայն հավելեց, որ հիմա որսի շրջան է, և մարդիկ ինչ կենդանի կուզեն և որքան կուզեն` կսպանեն:




Լրահոս