Ինձ «Բարսելոնա»-ում չեն գնահատում. Դանի Ալվես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի և  «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է շարունակելու կարիերան: Նա նշել է, որ կատալոնական ակումբում իրեն չեն հարգում:

«Ապագայիս հարցում դեռ չեմ կողմնորոշվել: «Բարսելոնայի» հետ պայմանագիրս ավարտվում է հունիսի 30-ին: Ասում են, որ միայն փողի մասին եմ մտածում: Դա ճիշտ չէ, ինձ համար միայն կարեւոր է, թե ով է ինձ գնահատում: Պայմանագրիս ժամկետը լրանում է և զգում եմ, որ այստեղ ինձ այլեւս չեն գնահատում: Եթե այս իրավիճակը շարունակվի՝ պետք է ինչ-որ բան ձեռնարկել: Շանտաժի չեմ ենթարկում ակումբին, պարզապես պաշտպանում եմ ինձ»,- նշել է Ալվեսը:




Լրահոս