Երևանի Մարգարյան փողոցում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 6 հասցեում՝ «Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում գտնվող այգում, քաղաքացիներն օձ են վնասազերծել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են Կենդանաբանական այգի:




Լրահոս