Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիքներին, որոնք նա ուղղել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին նյութ գրող լրագրողին: Նա սպառնացել էր` գլուխ կտրելով և բռնաբարելով:
«Ես էլ գլուխ չեմ կտրելու և չեմ բռնաբարելու: Ես ընդամենը սիրում եմ նուրբ և բարեկիրթ խոսքը: Ասված խոսքը չպետք է ուղիղ հասկանալ: Իմ հասցեին ամեն օր կայքերում պրովակացիաներ, սպառնալիքներ եմ նկատում: Երբ խոսքը վերաբերում է ազատ խոսքի, մամուլը ոտքի է կանգնում և ասում` իմ խոսքն ազատ է», – նշեց նա:
Նա հավելեց, թե բոլորն էլ պետք է ազատ խոսքի իրավունք ունենան` առանց մեկը մյուսին վարկաբեկելու: