
Air France ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացրել է Տոկիո-Փարիզ չվերթը, վթարային վայրէջք է կատարել շարժիչներից մեկի խափանված լինելու պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոսավիացիայում աղբյուրը:
«Տոկիոյից Փարիզ թռչող Air France 275 չվերթն իրականացնող ինքնաթիռը հայտնել է շարժիչներից մեկի խափանման մասին ու Խաբարովսկում վայրէջք կատարելու որոշում է կայացրել»,- ասել է Ռոսավիացիայում աղբյուրը՝ հավելելով, որ «հաջող վայրէջքը կատարվել է Մոսկվայի ժամանակով ժամը 7.32-ին: