Այսօր` նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, “Նիսսան” մակնիշի 04 D 033 A ARM համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 46-ամյա Իգոր Չուբաևը վարելով նշված ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցում բախվել է Գյումրիի բնակիչ, 46-ամյա Ծառուկ Հովհաննիսյանի վարած “Վազ 2101” մակնիշի 03 ՍՕ 535 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո “Վազ 2101” մակնիշի ավտոմեքենան հարվածել է նշված փողոցում կայանված, Գյումրիի բնակիչ, 47-ամյա Մանուկ Ավագյանին պատկանող “Իժ 2715” մակնիշի 01 ՍԼ 718 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով “Վազ 2101”-ի վարորդ Ծ. Հովհաննիսյանը տեղափոխվել է Գյումրիի նհիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ “Նիսսանի” վարորդ Ի. Չուբաևը աշխատում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը: