Կրիշտիանու Ռոնալդուի մորը ձերբակալել են փողերի մաքսանենգության փորձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը Մադրիդի օդանավակայանում ձերբակալել է «Ռեալի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի մորը՝ մաքսանենգ եղանակով դրամական միջոցներ անցկացնելու փորձի համար: Այս մասին, ինչպես գրում է Lenta.ru-ն, հայտնում է Mundo Deportivo-ն:

61-ամյա Մարիա Դոլորես Ավեյրան ճամպրուկով Պորտուգալիա է մեկնելիս եղել, որում թաքցված է եղել 55 հազար եվրո: Համաձայն Իսպանիայի օրենքների՝ երկրից կարելի է դուրս հանել 10 հազար եվրոյից ոչ ավելի գումար: Ոստիկանները ձերբակալել են Դոլորեսին, առգրավել  45 հազար եվրո, ինչից հետո բաց են թողել:

Հանրահայտ ֆուտբոլիստի մայրը չի կարողացել ոստիկաններին բացատրել, թե նրան որտեղից այդ գումարը:




Լրահոս