Տղաներ, մենք հոգնել ենք բարոյական հաղթանակներից, իրական հաղթանակ ենք ուզում. ավագանու անդամը՝ Բաքու մեկնած մարզիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-28-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելու են համաեվրոպական 1-ին խաղերը։ Հայաստանը ևս մասնակցելու է այդ խաղերին: Մեր պատվիրակությունն արդեն մեկնել է Բաքու։ Երևանի ավագանու անդամ Արմեն Սահակյանն այս առնչությամբ սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Տղերք, մենք ձեզ հետ ենք։ Ուշի-ուշով հետևելու ենք մրցումներին, շունչներս պահած սպասելու ենք հաղթանակի և աղոթելու ենք ձեր ապահով ու անվտանգ վերադարձի համար։

Դեռևս հին աշխարհում Օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմող պետությունները առժամանակ զինադադար էին հայտարարում `խաղերի ընթացքին չխոչընդոտելու համար։ Վստահ եմ` Ադրբեջանը պատմության դասեր քաղած կլինի։

Վստահ ենք նաև, որ Բաքվում անպայման հնչելու է ՀՀ օրհներգը և ծածանվելու է հայոց եռագույնը։ Ադրբեջանը պետք է իմանա, որ մենք ուժեղ ենք բոլոր ոլորտներում։
Տղաներ, մենք հոգնել ենք «բարոյական հաղթանակներից» և իրական հաղթանակ ենք ուզում, հուսով ենք ` երկար չեք սպասեցնի։ Առաջ Աստված»,- գրել է ավագանու անդամը»:




Լրահոս