
Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել լոնդոնյան «Չելսի»-ի կիսապաշտպան Օսկարին: Ակումբը պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 41 միլիոն եվրո:
«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Օսկարին դիտարկում է որպես Անդրեա Պիռլոյին փոխարինող: Ավարտված մրցաշրջանում Օսկարը «Չելսի»-ի կազմում անցկացրել է 41 հանդիպում, խփել է 7 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: