
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է դառնալ Մադրիդի «Ռեալ»-ի պատմության ամենաթանկ դարպասապահը։
Մոտ ժամանակներս «արքայական ակումբը» կավարտի գործարքը, իսկ անգլիական ակումբն էլ ֆուտբոլիստի համար կստանա 34 մլն եվրո։ Եվս 7 մլն եվրո նրանք կստանան բազմաթիվ բոնուսների տեսքով։