
Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները հարձակվող Ալեքսիս Սանչեսին ճանաչել են ակումբի՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը հարցման արդյունքում ստացել է ձայների 66.4 տոկոսը: Սանչեսին հաջորդել են ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը եւ իսպանացի Սանտի Կասորլան: Սանչեսն «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 52 խաղի և խփել է 25 գոլ: