«Միլան»-ի կիսապաշտպան Ջենարո Գատուզոն չի ընդունել իտալական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի` իր օգնականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Նա առաջիկա օրերին կարող է գլխավորել «Նովարա»-ն:
Վերջերս Գատուզոն «Նովարա»-ի մարզաբազայում է եղել: Ամենայն հավանականությամբ, կողմերը համաձայնության կհասնեն: