ԴԱՏԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի եւ սեքս-սիմվոլ Պամելա Անդերսոնը դատի է տվել նախկին ընկերոջը` Լոուրենս Հալերին: Պամելայի խոսքերով` նա դրժել է իրենց պայմանագիրը: Պամելան հավաստիացնում է, որ 2006 թվականին Հալերը, ով զբաղվում է անշարժ գույքով, նրա հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն, Պամելան օգնելու է իրեն Լաս-Վեգասի շքեղ բնակարանային համալիրի շինարարության եւ վաճառքի հարցերով: Բայց նույնիսկ տրամադրած օգնությունից հետո Պամելան չի ստացել իրեն հասանելիք բաժինը, ինչի պատճառով էլ դատի է տվել նախկին սիրելիին: Եթե Պամելան հաղթի դատավարությունը, Հալերը ստիպված կլինի վճարել նրան 1 մլն կանխիկ դոլար:Պամելան այսօր մեծ ֆինանսական խնդիրներ ունի, նա ապրում է շարժատնակում` իր երկու անչափահաս որդիների հետ:   




Լրահոս