«Հրազդան» ՔԿՀ տարված կանաչ սոխի միջից կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հունիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Ան «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ.Բ- ի համար քաղաքացի Տ. Շ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ՝ 3 հատ կանաչ սոխի ցողունի միջից հայտնաբերել և առգրավել են ընդհանուրը՝ 0,376 գրամ պոլիէթիլենային 3 փաթեթ՝ սպիտակ խոնավ, մանր բյուրեղային զանգվածով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս