Ավտովթար Արմավիրի մարզում. մեկ զոհ. չորս վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ժամը 17:40-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնից Ոստիկանության Բաղրամյանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել մի քանի քաղաքացիներ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացիներն են՝ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչ 53-ամյա Գրիգոր Գրիգորյանը, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ 56-ամյա Աշոտ Թովմասյանը, Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ 34-ամյա Զարինե Հակոբյանը, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ, 52-ամյա Ռիտա Սիմոնյանը և Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 51-ամյա Աղավնի Ադամյանը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գ. Գրիգորյանի վարած “Վազ 2107” մակնիշի 21 ՍՏ 819 համարանիշի և Ա. Թովմասյանի վարած “Վազ 2106” մակնիշի 13 ՕՕ 423 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդներն ու ուղևորները տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ստացած մարմնական վնասվածքներից “Վազ 2107”-ի վարորդ Գ. Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է: 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս