Այսօր Սերժ Սարգսյանը դարձավ 61 տարեկան. ինչպես է նա նշում իր ծննդյան տարեդարձները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1954 թ. հունիսի 30-ին: ՀՀ նախագահ է ընտրվել 2008 և 2013թթ.:

serj1

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-88-ին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:

serj

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը առաջադրեց իր թեկնածությունը 2008թ.–ի փետրվարի 19-ին նշանակված Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին։ Փետրվարի 19–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է 1671027 մարդ, որից Սերժ Սարգսյանի օգտին՝ 862369, այսինքն՝ 52.82%, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին՝ 351222, այսինքն՝ 21.5% Այսպիսով Ս․Սարգսյանը ընտրվում է ՀՀ երրորդ նախագահ: ՀՀ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվեց արդեն 2013թ. կայացած ընտրություններում:

5641810235103510

Ավանդաբար ՀՀ նախագահը նախընտրում է իր ծննդյան տարեդարձները նշել նեղ անձնական միջովայրում: Ոչ այնքան մեծ խնջույքին մասնակցում են միայն նեղ ընտանեկան միջավայրի մարդիկ, ինչպես նաև նախագահի մտերիմները` Բարսեղ Բեգլարյանը,  Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը:




Լրահոս