Բաքվում չեռնոգորցի ֆուտբոլիստները թքել են ադրբեջանցի ոստիկանների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բաքվում չի կայացել Չեռնոգորիայի «Մլադոստի» ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Նեդովիչի մամլո ասուլիսը, փոխանցում է azerisport.com-ը:

Լրագրողների հետ հանդիպումը նշանակված է եղել ժամը 20:30-ին, սակայն Չեռնոգորիայի թիմի ներկայացուցիչները չեն հայտնվել մամուլի ասուլիսին. արդյունքում այն չեղյալ է հայտարարվել:

Ավելի ուշ պարզվել է, որ չեռնոգորցիների ուշացման պատճառը դարձել է ճանապարհային ոստիկանությունը, որն ուղեկցել է նրանց ավտոբուսը: Բանն այն է, որ ոստիկանները չեն կարողացել գտնել «Բակսել Արենա» մարզադաշտի ճանապարհը:

Շուրջ մեկ ժամ ուշացումով մարզադաշտ ժամանած ֆուտբոլիստները, դուրս գալով ավտոբուսից, սկսել են թքել ոստիկանության ուղղությամբ՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը:




Լրահոս