«Ալյանս» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հիմնադրումից հետո կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք ներքաղաքական հարցեր, որոշում է կայացվել ստեղծել կուսակցության ամենօրյա օպերատիվ ռեժիմով աշխատող գործադիր մարմին:
Տեղի է ունեցել նաև www.alyans.am պաշտոնական կայքի շնորհանդեսն ու հրապարակվել է կուսակցության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող նվիրատվությունների վճարային համակարգը: