Բացվել է «Ալյանս»-ի Արտաշատի տարածքային գրասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալյանս» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` «Ի տարբերություն իշխանական քարոզչամեքենայի կողմից արհեստականորեն շրջանառության մեջ դրվող պրոեկտ-կուսակցությունների՝ ՀՀ քաղաքացիները ձևավորում են «Ալյանս» կուսակցության տարածքային միավորները:

Բազմաթիվ Արտաշատցիների նախաձեռնությամբ, այսօր բացվեց «Ալյանս»-ի Արտաշատի տարածքային գրասենյակը, որը համակարգելու է Արտաշատի և մոտակա բնակավայրերի կուսակցական տարածքային կառույցների գործունեությունը:

Առաջիկայում «Ալյանս»-ի տարածքային կառույցների թիվը կավելանա ևս տասնմեկով:

Կոչ ենք անում մեր բոլոր կողմնակիցներին այցելելու մեր գրասենյակներ և ակտիվորեն մասնակցելու նախընտրական նախապատրաստական աշխատանքներին»:




Լրահոս