«Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային խորհուրդը որոշեց Գյումրիում բացել ևս երկու գրասենյակներ ու հինգ նախընտրական շտաբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց մեկ շաբաթվա ընթացքում անցկացնել քաղաքում վարկանշային հարցումներ և ըստ արդյունքների կազմել «Ալյանս»-ի տարածքային խորհրդի անդամներից բաղկացած Գյումրու ավագանու անդամների թեկնածուների ցուցակն ու ներկայացնել հաստատման:

Միևնույն ժամանակ խորհուրդը որոշեց Գյումրիում բացել ևս երկու գրասենյակներ ու հինգ նախընտրական շտաբ: Նիստի ժամանակ քննարկվեցին Գյումրի քաղաքում առկա բազմաթիվ խնդիրներն ու կուսակցության անելիքները ավագանու խմբակցություն ձևավորելուց հետո: Իսկ ելույթ ունեցողները հերթական անգամ փաստեցին «Ալյանս»-ի անհամաձայնությունը իշխանության կողմից երկրում վարվող քաղաքական կուրսի հետ:

Լրատվական ծառայություն




Լրահոս