Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հերթական անգամ աշխատանքից ազատվել է գնդապետ Արթուր Մեհրաբյանը: Այս անգամ նրան ազատել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից: Իսկ մինչ այդ նրան ազատել էին ոստիկանության Կենտրոնի, այնուհետեւ` Արաբկիրի բաժինների պետի պաշտոնից: Ընդ որում, նրան հիմնականում աշխատանքից ազատում են հանցագործությունները թաքցնելու սովորության պատճառով: «Ժողովուրդ»-ը նախկինում բազմիցս անդրադարձել է տխրահռչակ ոստիկանի արկածներին. օրինակ` 2008թ. դեկտեմբերին «Մոխիտո» կարաոկե-բարում դանակահարություն էր եղել, որի հետքերով գնալիս կասկածյալներից մեկին` Արաբկիրի դատախազի որդուն, Մեհրաբյանի հրամանով ոստիկանները «չէին նկատել»: Այդ պատճառով նա ազատվեց աշխատանքից: Ու 4 տարի անց նույն Մեհրաբյանը, աշխատելով արդեն Արաբկիրի ոստիկանությունում, դարձյալ հանցագործություններ էր թաքցրել: Հետաքրքիր է, թե ինչու է Վլ. Գասպարյանն ամեն անգամ նրան պատասխանատու պաշտոնի նշանակում: Իմիջիայլոց, իր հերթական խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր, թե անբարոյականները իրավական համակարգում շատացել են:
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐՎՈ՞ՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ