ՀԵՌԱՑԱՎ ԿՅԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը երեկ սկանդալային ընթացք է ունեցել. այն բանից հետո, երբ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը փոխնախագահ Դավիթ Հարությունյանին արգելել է նիստի ժամանակ խոսել, վերջինս լքել է դահլիճը: Բանն այն է, որ էթիկայի հանձնաժողովում երեկ լսվել է նոյեմբերի 21-ին ԱԺ 48 պատգամավորի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը տապալած 83 պատգամավորների վարքագծի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության դիմումը: Այդ պատգամավորների թվում է նաեւ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որը փորձել է ելույթ ունենալ, սակայն Փաշինյանը տեղեկացրել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ պատգամավորն իրավունք չունի մասնակցել իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Արդյունքում՝ Դ. Հարությունյանը, հայտարարելով, որ իրեն ապօրինաբար զրկում են ձայնի իրավունքից, դուրս է եկել դահլիճից: Այսքանից հետո էթիկայի հանձնաժողովը շարունակել է իր նիստն ու որոշել վարույթ ընդունել ՀՅԴ խմբակցության դիմումը:




Լրահոս