Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց:
Այսպես,հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄԷ , Շվեյցարիա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին