«Միլան»-ը հաստատեց Պիռլոյի տեղափոխությունը «Նյու-Յորք Սիթի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն տեղափոխվել է «Նյու-Յորք Սիթի»,  հայտնում է Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտոնական կայքը:

Պիռլոն իտալական ակումբ էր տեղափոխվել 2011թ.` «Միլան»-ից: Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2016թ. հունիսը:

Իր կարիերայի մեծ մասը Պիռլոն խաղացել է «Միլան»-ում և «Յուվենտուս»-ում, որոնց կազմերում 6 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Իտալիայի գավաթը և նույնքան անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում:




Լրահոս