
Հուլիսի 9-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, քաղաքացին կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ Վ. Մ.-ին (ծնվ. 1988թ.) ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից: