«Սև ցուցակի» «պատվավոր անձինք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ներկայացնում է այն անձանց, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2015թ.-ին կիսամյակի ընթացքում

1. Սեյրան Օհանյան(ՀՀ պաշտպանության նախարար)

2015թ. հունվարի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տեղեկություններ նախարարության տնօրինության տակ գտնվող 2014թ.-ին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1565/ ա. 2015թ, հունիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել էր տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի` 01.01.2015թ.-01.06.2015թ. որոշումների, հրամանների եւ կարգադրությունների պատճենները: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1661/ բ.. 2015թ,հունիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել էր տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի` 01.01.2015թ.-01.06.2015թ. գործուղումների ցանկը և յուրաքանչյուր գործուղման համար ծախսված գումարի չափը: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1656/

2. Գարիկ Հովհաննիսյան(ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար)

ՀՀ քաղաքացի Սիլվա Բալայանին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2015թ.-ի փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքացու հայցադիմումի ընթացքի վերաբերյալ: Դատարանն անհիմն պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ դատարանը պատասխան է տրամադրել ոչ թե քաղաքացու` հարցման մեջ նշված հայցադիմումի, այլ քաղաքացու ներկայացրած այլ հայցադիմումի վերաբերյալ: Նաեւ, Դատարանը պատասխանը տրամադրել է սահմանված ժամկետի խախտմամբ` հարցումն ուղարկելուց 16 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1550 ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2015թ.-ի 1-ին կիսամյակում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին

3.Արսեն Գալստյան(ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ)

2015թ. մայիսի 22-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն լիարժեք պատասխան է տրամադրել 1 ամիս 5 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հունիսի 24, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հունիսի 27-ին: http://givemeinfo.am/hy/case/1654/

4.Դավիթ Հարությունյան (ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար)

ա. 2015թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Կառավարությունը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է մարտի 2, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է մարտի 12-ին: http://givemeinfo.am/hy/case/1584/ բ. 2015թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը` խնդրելով տեղեկություններ կառավարության կողմից ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորման վերաբերյալ: ՀՀ կառավարությանն ուղղված հարցմանը լիարժեք պատասխան է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումն ուղարկելուց 21օր անց:http://givemeinfo.am/hy/case/1647/

5.Ռաֆիկ Գրիգորյան( Գեղարքունիքի մարզպետ)

2015թ.. հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` խնդրելով տեղեկություններ մարզպետարանի` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի վերաբերյալ: Մարզպետարանը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է փետրվարի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է փետրվարի 16-ին:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»




Լրահոս