Ինդոնեզիայում հրաբխի պատճառով փակվել է 4 օդանավակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայում արդեն մի քանի օր շարունակ ժայթքում է Ռաունգ հրաբուխը, որը տեղակայված է Յվա կղզու արևելքում:

Ընդ որում հրաբխային մոխրի պատճառով երկրի իշխանությունները հուլիսի 10-ին որոշում են ընդունել փակել 4 օդանավակայաններ: Այսպես, ներկայում չեն աշխատում Բալիի, Լոմբոկեի, Ջեմբերի ու Բանյուվանգի օդանավակայանները: Բոլոր ուղևորներին խորհուրդ են տալիս մնալ հյուրանոցներում, փոխանցում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ փետրվարին ևս Ինդոնեզիայում փակել էին օդանավակայանները:




Լրահոս