Դմիտրի Պեսկովն ամուսնանում է օլիմպիական չեմպիոնուհու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան հայտարարել է, որ օգոստոսի 1-ին ամուսնանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ: Պսակադրության արարողությունը ծրագրվում է անցկացնել Սոչիում:

Ընդ որում, անձամբ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարը հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել իր անձնական կյանքն, այդ իսկ պատճառով էլ հրաժարվել է հաստատել կամ հերքել օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի հետ իր հարսանիքի մասին ԶԼՄ-ների տեղեկությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ընդհանրապես դա ոչ մի կերպ չեմ մեկնաբանի, դա ոչ ոքի չի վերաբերում»,- ասել է Պեսկովը լրագրողներին:




Լրահոս