
UFC -ի թեթև քաշային կարգում չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին հայտարարել է, որ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերը պետք է օրինակ վերցնի ծանր քաշային կարգում բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնից և աշխատի իր մարդկային որակների բարձրացման ուղղությամբ:

«Մայքը հիանալի օրինակ է: Նա մեծ ուժեր է ներդրել, որպեսզի ավելի լավ մարդ դառնա: Նա խոստովանել է այն, ինչ արել է, և հերքել այն, ինչ չի արել: Նա հատուցել է իր մեղքերի համար` դրա համար տալով գրեթե ամեն ինչ: Եվ ես նրա այս ջանքերը գնահատում եմ այնքան բարձր, որքան նրա կռվելու կարողությունը: Կարծում եմ` Մեյվեյզերը կմեծանա և կդառնա այնպիսին, ինչպիսին Մայքը», – Boxing Scene-ը մեջբերում է Ռոուզիի խոսքերը:
