«Բարսելոնա»-ի մի քանի ֆուտբոլիստներ հավաքին չեն մասնակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներկայացրել է այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր թիմի հետ ԱՄՆ-ի հավաքին կմեկնեն:

Հինգ ֆուտբոլիստ` հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը, կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն, պաշտպան Դանի Ալվեսն ու Կլաուդիո Բրավոն չեն մասնակցի հավաքին:

Այս ֆուտբոլիստները ստանալու են լրացուցիչ խաղաժամանակ` Ամերիկայի գավաթի խաղերին մասնակցելու պատճառով:




Լրահոս