
Ազգային ժողովում շարունակվում է «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ քննարկումը: Պատգամավորները մի շարք հարցադրումներ են անում նախարար Երվանդ Զախարյանին: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց նախարարին: «Պարոն նախարար, վերջին գույքագրումը ե՞րբ է տեղի ունեցել: Ի՞նչ ծավալի գույք ունի գործարանը: Եվ մեկ հարց ևս՝ աշխատավարձերի պարտքի մարման հետ կապված: Այն կատարվու՞մ է»,- ասաց պատգմավորը:
Զախարյանը պատասխանելով աշխատավարձի մասով հարցին, նշեց՝ մինչև հուլիսի վերջ վճարումներւ կլինեն, մինչև ամսվա վերջ մենք կավարտենք վճարումը: Իսկ գույքագրման հետ կապված աշխատանքները շուտով կսկսվեն: «Մենք մոտ մեկ շաբաթից իրավական իրավունք կունենանք սկսելու գույքագրումը»,- ասաց նախարարը: