ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը կալանավորված է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, ում փոխանցմամբ, ինքը Տիգրանի ձերբակալության մասին տեղեկացել է միայն դրանից մեկ օր անց. «Միայն գիտեմ, որ մեղադրվում է շորթում կատարելու մեջ: Որևէ այլ ինֆորմացիա չունեմ, երկու օր առաջ գիտեի, թե նա Ռուսաստանում է»: Տիգրան Առաքելյանն ԱԱԾ մեկուսարանում է:
Տեղեկացնենք, որ Aravot.am-ի տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար: