Ի՞նչ գիտեն Տիգրան Առաքելյանի մերձավորները կալանավորման հանգամանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը կալանավորված է: Տիգրան Առաքելյանն ԱԱԾ մեկուսարանում է: Aravot.am-ի տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:

Armlur.am-ի հետ զրույցում Տիգրան Առաքելյանի ընկերներից Արեգ Գևորգյանը հայտնեց, որ իրենք Տիգրանի կալանավորման փաստից բացի, այլ տեղեկություններ չունեն. «Այս պահին փորձում ենք հասկանալ` ինչ է տեղի ունեցել իրականում, ինչու է Տիգրանը կալանավորվել»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական երկու պատգամավորների ինտիմ տեսանյութերը տարածելու մասին լուրերին, ապա սրա հետ կապված էլ Արեգ Գևորգյանը դժվարացավ որևէ բան ասել:

Արեգ Գևորգյանի խոսքով, ինքը Տիգրանին վերջին անգամ տեսել է ձերբակալությունից օրեր առաջ:




Լրահոս