
Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հաջորդ մրցաշրջանը կանցկացնի իտալական «Ռոմա»-ում: 25-ամյա դարպասապահն իտալական ակումբ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով:
Շչեսնին համարվում է «Արսենալ»-ի հիմնական դարպասապահը, սակայն նրա կարգապահության հետ կապված խնդիրներն ու Պետեր Չեխի տեղափոխությունը «Արսենալ» հանգեցրին «Ռոմա»-ի հետ գործարքին: