Մեր ցավը մոռանալ հնարավոր չէ, այն ահավոր է. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հանդես է հայտարարությամբ.

Մեր ցավը մոռանալ հնարավոր չէ, այն ահավոր է, բայց թույլ չենք տա, որ անցյալը մեզ սպանի, որովհետև մենք եղել ենք, կանք ու կլինենք, մենք պետք է ապրենք և արարենք:
Հարգանք, հարգանք հավերժ հիշատակ անմեղ զոհերին:

Այսօր օգոստոսի 3 լրացավ մեկ տարին երբ Իսլամական պետություն կոչվող հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի, Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և սկիզբ դրեցին եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների. կոտորածների և ցեղասպանության: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր : Սկսվեց և մինջև օրս շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ մարդկային մեծ աղետը…

Այն խլեց մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքը, հազարավորները գերևարվեցին ու դատապարտվեցին ստրկության 21-րդ դարում ստրկավաճառության…
Մեր բնօրրանում հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը ենթարկվեց այնպիսի ոճրագործության, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Մինչև վայրենաբար արմատախիլ անելը մենք ապրել և արարել ենք մեր բնօրրան Շանգալում, որտեղ մենք ոչ եկվոր ենք, ոչ էլ անցվոր, մենք եղել ենք և կլինենք մեր բնօրրանի տերը: Այդ ընթացքում ՄԱԿ-ը ԻՊ ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց և նրանց ոճրագործությունն եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն: Կոչ անելով Հագայում միջազգային քեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկույցում նշվում է նաև, որ իսլամիստների վերաբերմունքն եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գիտակցական ցանկության:

Եզդիների ցեղասպանությունը ցնցել էր Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին ամենուր ձևավորվեցին «օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը միջազգային տարբեր ատյաներում դատապարտեց եզդիերի ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին:

Բայց մեր թևերը վեր բարձրացնելու ժամանակը եկավ: Վերջապես հնչեց արդարության ձայնը աշխարհը օգնեց եզդիներին: Մեր ազատամարտիկները զենքը ձեռքին ազատագրեցին Շանգալը, մեր բնօրրանը, եզդիների գոյության ամրոցը, որը մեր եզդիների համար միայն աշխարհագրական վայր չէ,այլ մեր սրբությունը, մեր խորհրդանիշը այն վայրը, որտեղ եզդի ժողովուրդը 6000 տարուց ավելի դիմադրել է տարբեր հողմերի, այն հողը որի վրա եզդի ժողովուրդը հուսալիորեն պահպանել է իր ազգային ինքնությունը, իր կրոնը, իր մշակույթը, իր պատմությունը, իր սրբավայրերն ու սրբությունները:

Վերջապես իսլամական «Սև դրոշը» Շանգալում եզդի ազատամարտիկների ձեռքերով այրվեց, ընկավ մեր ազատամարտիկների ոտքերի տակ:

Փրկվեց մարդկության և առավելապես արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանող եզդի ժողովուրդը:

Իհարկե մենք երախտապարտ ենք բոլոր նրանց ովքեր այդ սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Մենք ստացանք ամբողջ աշխարհում մեր բարեկամների և ընկերների կարեկցանքն ու օգնությունը: Աշխարհը տեսավ և ճանաչեց եզդի ժողովրդին և համոզվեց, որ եզդիները մենակ էլ կարող են պաշտպանել իրենց բնօրրանը տարբեր ավազակախմբերից: Մենք հավատում էինք մեր հաղթանակին, վստահ էինք մեր ժողովրդի ուժին ու կամքին: Համբերում էինք, որ հերթական փորձությանը կդիմանայնք և փառք Աստծո հաղթեց մեր համբերությունը:

Բայց հաղթանակը վերջնական չէ այս դաշտը այնքան մշուշոտ, է այնքան անորոշ գործընթացներ են կատարվում, որ շատ ու շատ հարցեր այդպես էլ պատասխան չունեն: Գերհզոր պետություններ ԻՊ-ի հրեշների չզոքացման և արմատախիլ անելու ժամանակն է, բայց ձեր սահմանափակ գործողությունները ցանկալի արդյունք չեն բերել այս մեկ տարվա ընթացքում, նույնիսկ պարզ դարձավ, որ կան տարածքներ որոնց մեջ իսլամիստները անարգել գործում են, կան ռազմական նշանակության կետեր, բազաներ որոնք երբևէ ռմբակոծման չեն ենթարկվել, կարծես թե դրանց մոտենալը արգելված է…

Միջազգային գերտերություններ ձեր պահվածքը ճիշտ չէ հստակացրեք ձեր դերակատարությունը աշխարհի առջև, իսլամական չարիքի վերածումը մեր բոլորի գլխավոր նպատակը պետք է լինի:

Հարկավոր է զգոն լինենք, որ այլևս մեր ընդհանուր տան երկիր մոլորակի պատմության ոչ մի էջ սև գույնով չներկվի: Վերջ տանք ստի և կեղծիքի քաղաքականությանը:
Աշխարհի մեծամեծեր կույր մի ձևացեք, ժամն է մոռացեք Ձեր շահի և նյութական շահագրգրվածության մասին: Միթե չի եկել արդար հատուցման ժամը,մի հավատացեք տարբեր մարգարեություններ անողներին մեզ բոլորիս մեր ընդհանուր տանը ռեալ վտանգ է սպառնում: Աստծո օգնությունը նրանց ովքեր օգնության կարիք ունեն…
Ժամն է գնահատենք մեկմեկու, հավատանք և օգնենք միմյանց:
Աշխարհը փրկենք իսլամական չարիքից:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս